Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ի գիտություն փառատենչ ինքնասիրահարվածների

Ի գիտություն փառատենչ ինքնասիրահարվածների
01.07.2023 | 15:56

Հարգանքը չեն մուրում, չեն պահանջում, չեն հանձնարարում, աղմուկ չեն բարձրացնում՝ դրան չարժանանալու դեպքում, այլ ձգտում են վերլուծել և հասկանալ այն պատճառները, որոնց հետևանքն է անձի կամ խմբի նկատմամբ մեկ այլ հավաքականության բացահայտ արհամարհանքն ու ժխտողական վերաբերմունքը:

Մեղմ ասած, աննախադեպ անվայելուչ և տգեղ, անշնորհակալ զբաղմունք է հարգանք ակնկալելու համար կռվազան վարքագիծ հրապարակավ դրսևորելը, անտեղի թամաշաներ բեմադրելն ու մանկամիտ սրացումներ հրահրելը:

Հարգանքը վաստակում են մարդկային, գործնական առաքինությունների, հանդուրժողականության և բարեկրթության, արժանապատիվ կենսակերպի, անանձնական շահերի հետապնդման և այլ դրական գործոնների շնորհիվ...

Դավիթ ՍԱՐԳԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 3698

Մեկնաբանություններ